Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հակոբջանյանին դիմավորեցին ծափահարություններով․ նա պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 26,2023 21:01

Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Արմեն Հակոբջանյանը քվեարկության էր եկել երկուսուկես տարեկան դստեր՝ Անուշի հետ։

Փոքրիկ աղջնակը կարծես չէր ուզում հայրիկի հետ մտնել ընտրական  տեղամաս ու կես ճանապարհից շրջվեց հետ գնալու համար։ Ի վերջո, թեկնածու հայրիկը կարողացավ «լեզու գտնել» դստեր հետ եւ միասին մտան 34/01 ընտրական տեղամաս։ Արմեն Հակոբջանյանի մուտքը նշանավորվեց հանձնաժողովի որոշ անդամների ծափահարություններով։

«Քվեարկել եմ  հանուն բարեկեցիկ, մաքուր ապագայի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Հակոբջանյանը։ Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա  Հակոբջանյանի համոզմամբ՝ «իրենց փորձում են հրահրել պրովոկացիաների, բայց չեն ենթարկվում»։

Ինչ վերաբերում է մի քանի ժամ 34/01 տեղամասի դիմաց ժամերով կանգնելուն, ապա նրա խոսքով՝ «կանգնած է եղել իրենց բակում»։ «Մոտ 80 մետր հեռու եմ եղել ընտրական տեղամասից, իսկ օրենքը ասում է, որ չպետք է մոտ լինել մինչեւ 50 մետր շառավղով։ Իսկ եթե ես իրավունք չունեմ մեր բակում կանգնելու՝ ապա դա այլ հարց է»,-ասաց  Արմեն Հակոբջանյանը։

Կառավարող ուժի թեկնածուն թիմակիցների հետ չի քննարկել որեւէ ուժի հետ կոալիցիա  կազմելու հարցը, քանի որ վստահ է հաղթանակի մեջ։ Հաղթանակի դեպքում էլ՝ պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ՝ հանուն Սիսիանի ապագայի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031