Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակունյաց պողոտայում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Altima»-ն և «Volkswagen Polo»-ն

Մարտ 27,2023 21:20

Մարտի 27-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտակայքում. բախվել են «Kia Forte» (վարորդ՝ Տ. Խ.), «Nissan Altima» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Polo» (վարորդ՝ Դ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Altima» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031