Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը

Մարտ 30,2023 23:55

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։

Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը։

Տիկին Կավիտա Բելանին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց իրավիճակն ու նրանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ընդունող համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները, դիմակայունությունն ու առկա կարիքները։

Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների  զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բելանին և ՏԿԵ նախարար Սանոսյանը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններն ու անհրաժեշտ պրակտիկ քայլերը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031