Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ տղաներ տարկետում են ստանում, ուղղակի նրանց ծնողները հայտնի չեն»․ ինչո՞ւ է ՔՊ-ական Գնել Սանոսյանի որդին տարկետում ստացել բանակից

Հունիս 29,2026 19:40 Share

ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանը ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր որդին առողջական հիմքով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա նշեց, որ ֆուտբոլով զբաղվող որդին առողջական խնդիր ունի։

«Ցանկացած հարց պետք է մեկնաբանել իրավական տիրույթում։ Անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, հետո նորից կհետազոտվի, կբավարարի, կգնա, չի բավարարի, չի գնա։ Աշխարհի ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն, չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով և սրտի խնդիր չունի։

Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ չափերը փոխվում են և սկսում են չհամապատասխանել այդ կարգին։ Տարեկան տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում նրանց մասին։ Ես քանի անգամ իր հետ խոսել եմ, որ պետք է թողնի սպորտը, որովհետև առողջությունն ավելի կարևոր է»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ որդին միայն սրտի խնդիր չունի, այլ խնդիր էլ կա, բայց չի ուզում բարձրաձայնել։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ իր պաշտոնեական դիրքն է ազդեցություն ունեցել որդու տարկետում ստանալու հարցում, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Բացառում եմ և նորից եմ նշում՝ եթե հիմա վերցնեք ու ուսումնասիրեք, կտեսնեք, որ իմ տղայի հասակի բազմաթիվ պատանիներ, ովքեր պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում, նրանք նույնպես ազատված են կամ տարկետում ունեն։ 10-ից 7-8-ն այս խնդրով անցնում են, սա էլ այս սպորտին բնորոշ հատկություններից է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930