«Վերջին երկու օրերին, երբ մենք շրջում էինք Լոռու մարզի բնակավայրերով, կալուգացու թիմակիցներն էլ զբաղված էին իրենց գործով՝ բռնվում էին ընտրակաշառք տալու վրա: Մեր խելոքները անցնում են տրամաբանության բոլոր սահմանները: Ամեն անգամ տալիս են, ամեն անգամ բռնվում»,- այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի․ «Կալուգացին Հայաստանից փախնելու հնարավորություն չի ստանալու: Նույնը վերաբերում է պատերազմի եռագլուխ բանդայի մյուս երկու գլուխներին: Ես հույս ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ մի լավ հրաժեշտ է տվել Հունաստանի իր սիրած լողափին, որովհետև երկար-երկար տարիներ այնտեղ չոփիկ չի անելու: Ես հույս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանն, ասենք թե, համապատասխան մի լավ գրկել ու հրաժեշտ է տվել լորդերին ու լորդուհիներին, որովհետև երկար-երկար ժամանակ նրանց չի տեսնելու»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի ելույթի առանցքն էլ էր ընդդիմության ներկայացուցիչների քննադատությունը․ «Եզակի բառ կա, որ առանց սխալի արտասանում են՝ երաշխավոր: Այս բառն են առանց սխալի ամեն օր արտասանում: Իրական երաշխավորը դուք եք, ՀՀ իրական երաշխավորը դուք եք ու ընտրություններում ցույց կտաք»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































