Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր պետությունները պիտի իմանան, որ Հայաստանը նապաստակ չի, որ թռչի մեկ այստեղ, մեկ Եվրոպա». Արամ Սարգսյան

Ապրիլ 04,2023 21:21 Share

«Դասականին հիշեցի՝ խիարը ծուռ է աճում: Հիմա սրանց խիարը ոչ միայն ծուռ է աճում, աճելու ժամանակ փտել է: Ի՞նչ ենք անում,երբ որ տեսնում ենք փտած ապրանք՝ աղբանոց ենք ուղարկում»,- այսօր Ազգային ժողովի մոտ կազմակերպված «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ցույցի ժամանակ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց, մինչդեռ կարող էին քշել թուրքերին. «Սա դավաճանություն չի, բա ի՞նչ է: Մեզ ասում են՝ եթե շարժում սկսենք, պատերազմ կսկսի: 5 տարվա ընթացքում պատերազմ չի՞, պիտի գան Երեւանում այս շենքի վրա կրակեն, որ պատերա՞զմ լինի»: Ըստ նրա, եթե նոր կառավարություն լինի, չի լինի պատերազմ, որովհետեւ նոր կառավարությունը մեր բարեկամ երկրների հետ պիտի համակարգ ձեւավորի. «Բոլոր պետությունները պիտի իմանան, որ ՀՀ-ն նապաստակ չի, որ թռչի մեկ այստեղ, մեկ Եվրոպա եւ այլն: Նրանք հստակ պիտի իմանան, որ մեր խոսքի տերն ենք, վստահելի հարաբերություն ենք ձեւավորելու»:

Ըստ Արամ Սարգսյանի, այսօր մեր ազգը մասնատված է, բայց մեռած չի, ունի պոտենցիալ՝ ներուժ, որը պիտի համախմբել. «Եթե սա չենք անելու, բոլոր սերունդների առաջ մեղավոր ենք լինելու եւ մենք նույնպես դատվելու ենք»: Ցույց տալով ԱԺ շենքը՝ Սարգսյան ասաց, որ այդ մարդիկ, որոնք նստած են այդ շենքում բախտի բերմամբ, այլեւս բացատրելու բան չկա. «Եթե կարողանայինք՝ կբացատրեինք, անընդհատ դիմել ենք իրենց, ասել ենք՝ սա մի արեք, որ պետությունը փրկվի, բայց իրենք իրենց պատկերացումով են շարժվում, որը նշանակում է՝ կամ պարտադրանքով են շարժվում, կամ անխելքությամբ՝ պատուհաս լինելով: Նրանք պետք է հեռանան ու դա կլինի հրաժարականով, դա պետք է լինի ճնշման շնորհիվ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930