Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Կարո Փայլանի թեկնածությունը չի առաջադրվի

Ապրիլ 10,2023 14:42

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին  Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկնածուների ցուցակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930