Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթում օրական անգամ տասնյակ դեպքեր են եղել»․ Սուրեն Պապիկյան

Ապրիլ 12,2023 19:07

«Հիմնական խնդիրը նրանում է, որ ապրիլի մեկի պայմանավորվածությունները չկատարելու եւ մարտի 29-ից ՀՀ-Ադրբեջան սահմանային այդ հատվածքում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կան՝ տեղակայման հետ կապված։ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջեւ ճշգրտումներ են ընթանում։ Քանի որ անճշտություններ կային, ՀՀ ԶՈՒ-ն իր պարտականությունները կատարելու նպատակով ժամանակավոր տեղակայվել էր այդ տեղամասում՝ մինչեւ խնդրի վերջնական ճշտում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում ադրբեջանական սադրանքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց․ «Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթում օրական անգամ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով հայկական կողմն ու մյուս կողմը բանակցել են, ճշտել են։ Սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-ինչ հատվածներում էլ խնդիրներ չկան։ Նման մի ճշգրտման բերումով տեղի է ունեցել այդ միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ցավոք՝ անցանկալի հետեւանքների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930