Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն առաջարկում է միավորել շարժական ու ֆիքսված ծառայությունները Unity փաթեթներում և խնայել մինչև 45%

Մայիս 03,2023 16:04

«Յուքոմ» ընկերության ինչպես առկա, այնպես էլ նոր բաժանորդները, միավորելով իրենց ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում, կվճարեն մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։

Unity տարիֆի 55 000 բաժանորդներ արդեն խնայում են։ Մայիսի 3-ից «Յուքոմ» ընկերությունը բարելավում է Unity սակագնային փաթեթներով նախատեսված թե՛ ֆիքսված ինտերնետի արագությունը, թե՛ շարժական ինտերնետ-փաթեթների ներառումները։ Մասնավորապես, Unity 8000 տարիֆին միացած բաժանորդներն այսուհետ կվայելեն տան ինտերնետը մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ, նախկին 100 Մբիթ/վրկ փոխարեն, իսկ շարժական ինտերնետի ծավալն ամեն ամիս կկազմի 20 ԳԲ` նախկին 15 ԳԲ փոխարեն։

«Լավ լուր ունենք նաև Unity 7000 և Unity 9000 մարզային սակագնային փաթեթներից օգտվող առկա և նոր բաժանորդների համար։ Այսուհետ դուք կունենաք 20 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ՝ 15 ԳԲ փոխարեն, իսկ Unity 9000 փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, նախկին 500 րոպեի փոխարեն», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ 12 ամսով միանալու դեպքում Unity սակագնային պլաններով տրամադրվող տան ինտերնետի արագությունը կավելանա 50 Մբիթ/վրկ բոլոր բաժանորդների համար, Իսկ Unity 20 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կօգտվեն մինչև 500 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետից, նախկին 400 Մբ/վրկ փոխարեն։

Հիշեցնենք, որ միանալով Unity սակագնային փաթեթներին՝ բաժանորդները ոչ միայն խնայում են ընտանեկան բյուջեն, այլև մտապահում են ընդամենը մեկ հիմնական Unity հեռախոսահամար, որը մուտքագրելով Ucom հավելվածում կամ վճարային որևէ հարթակում՝ կարող են արագ վճարել փաթեթում ներառված բոլոր ծառայությունների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031