Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում վերահաստատել է, որ անկախ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից, Ռուսաստանի տարածքում էլ է նախատեսվում հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ռուսաստանի տարածքում հանդիպման հեռանկարներին, մենք արդեն այդ մասին խոսել ենք և հայտարարել ենք նախկին ճեպազրույցում: Երևանն ու Բաքուն հաստատել են պատրաստակամությունը հանդիպում անցկացնելու Մոսկվայում: Ժամկետների մասին ավելի ուշ կհայտնենք»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Վաշինգտնում ապրիլի 30-ին տեղի ունեցած Միրզոյան- Բայրամով բանակցությունները չեն խանգարում Ռուսաստանում սպասվող հանդիպմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ