Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական ուժերը փորձել են անօդաչուներով թիրախավորել Պուտինի նստավայրը, պնդում է Կրեմլը. «Ազատություն»

Մայիս 03,2023 23:25

«Ազատություն» ռ/կ. Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ կասեցվել է, այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը չի տուժել, Կրեմլի շենքերին նյութական վնաս չի պատճառվել:

Կրեմլը հարձակման փորձը որակել է որպես ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», – հայտարարում է Կրեմլը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031