Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու ջանքերը մեծ կարևորություն ունեն։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներ սկսելու ջանքերին։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա և Պետդումայի ընտրություններում նրա կուսակցության ունեցած հաջողության կապակցությամբ։
Աղբյուր՝ Ermeni Haber/TRT Haber
Կարդացեք նաև



















































