Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին։
Ժամը 07։30-ի սահմաններում բախվել են VAZ 2106 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Կարդացեք նաև
Վթարի հետևանքով 5 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, ստացել են առաջին բուժօգնություն: Ներկայումս գտնվում են հետազոտման փուլում, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, ներկայումս վիրահատվում է:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ





















































