Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներն ու Արցախի արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանության և այլ հարցերի ուղղությամբ

Մայիս 06,2023 15:46

Մայիսի 3-ին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի, հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանության, Արցախի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, Արցախին պարտադրվող մեկուսացումը հաղթահարելու, հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։ Հատկորոշվել են համատեղ աշխատանքի որոշ ուղղություններ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը անգամ ևս կարևորել է Հայ դատի համակարգի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը և վստահեցրել, որ Հայ դատի համաշխարհային ցանցն աննահանջ կերպով շարունակելու է աշխատանքների կիզակետում պահել Արցախյան հիմնախնդիրը։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031