Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցր, թթու, մետաղական․ ինչի մասին են հուշում բերանի կողմնակի համերը

Մայիս 19,2023 09:30

Սոխ, սխտոր, կծու պղպեղ և այլ համեմունքներ պարունակող որոշ ուտեստներ կարող են բերանում բնորոշ համ առաջացնել, որը կպահպանվի մի քանի ժամ շարունակ։ Այդ հարցը սովորաբար լուծվում է ծամոնով, ատամի խոզանակով կամ ողողումով, բայց երբեմն ստացվում է, որ կողմնակի համն առաջանում է առանց որևէ ուտեստի օգտագործման, և եթե բերանի խոռոչում ինչ-որ տարօրինակ համ եք զգում, որն անգամ չի անցնում ատամները մաքրելուց հետո, ապա բժշկի հետ խորհրդակցելու ժամանակն է, քանի որ բերանի կողմնակի համը կարող է որևէ հիվանդության ախտանշան լինել։

Դեղագործ Աբբաս Քանանը պատմել է, թե ինչի մասին են հուշում բերանի կողմնակի համերը։

Դառը համ

Եթե բերանում դառնահամ է զգացվում, ապա պատճառ կարող են լինել նոր դեղամիջոցները, սթրեսը կամ ատամների հետ կապված խնդիրները, օրինակ՝ խորացած կարիեսը։
Դրանից բացի դառը համը կարող է հուշել որոշ օրգանների հետ կապված խնդիրների մասին, դրանք են՝

  • լյարդ,
  • լեղապարկ,
  • ստամոքս (գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի հիվանդություն)։

Դառը համը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, որովայնի ցավով, հոգնածությամբ։

Մետաղական համ

Մետաղական համը կարող է վկայել բերանի խոռոչի լուրջ խնդիրների մասին, օրինակ՝ լնդերի բորբոքման կամ պուլպիտի։ Դրանից բացի շատերը, որոնց մոտ հետագայում ստամոքսի հետ կապված խնդիրներ են բացահայտվել, բողոքել են բերանում մետաղական համից։ Այդ ախտանշանին կարող են գումարվել այրոցը, սրտխառնոցը, որովայնում տհաճ զգացողությունները։ Մետաղական համը նաև կարող է հուշել շաքարային դիաբետի զարգացման կամ երիկամների ու լյարդի հիվանդությունների մասին։

Քաղցր համ

Արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը կարող է բերանում քաղցր համի առաջացման պատճառ դառնալ։ Դա վերահսկվող դիաբետի ցուցանիշ է, երբ օրգանիզմը փորձում է ինքնուրույնաբար կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։

Սակայն պետք է զգուշանալ, երբ զուգակցվում են նաև հետևյալ ախտանշանները՝

  • ծարավի ուժեղ զգացողություն,
  • հաճախակի միզարձակում,
  • մեզի յուրահատուկ հոտ, որը հիշեցնում է ացետոն,
  • տեսողական խնդիրներ,
  • մարմնի վրա վերքերի վատ ապաքինում։

Թթու համ

Մետաղական երանգով թթու համը հաճախ է հուշում աղեստամոքսային համակարգի հիվանդությունների մասին։ Այդ ախտանշանը բնորոշ է քրոնիկ գաստրիտին և ստամոքսի խոցային հիվանդությանը։

Թթվային ռեֆլյուքսը կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, որը դրսևորվում է ստամոքսային պարունակության հետհոսքով դեպի կերակրափող, նույնպես առաջացնում բերանում թթվային համ։

Աղի համ

Բերանում աղի համի առաջացման հիմնական պատճառն օրգանիզմի ջրազրկումն է, երբ օրգանիզմը փորձում է խնայել ջուրը՝ ավելի քիչ թուք արտադրելով։ Եթե լրացվում է օրգանիզմին անհրաժեշտ ջրի պաշարը, աղի համը սովորաբար անցնում է։ Բերանի չորությունն ու աղի կամ մետաղական համի առկայությունը կարող է նաև մի շարք դեղամիջոցների կողմնակի ազդեցության հետևանք լինել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնոյւթի է և չի կարող ծառայել որպես ախտորոշման հիմք։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031