Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

Մայիս 25,2023 10:41

Յունիբանկը և Mastercard-ը իրականացնում են համատեղ արշավ, որի շրջանակում նոր քարտապանները կարող են շահել տուրիստական ուղևորություններ: «Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի ընթացքում՝  որպես ամսական մրցանակ կխաղարկվի 2 երկօրյա ուղևորություն Հայաստանում երկու հոգու համար, իսկ գլխավոր մրցանակը կլինի 7-օրյա ուղևորությունը Դուբայ երկու հոգու համար:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավին կարող են մասնակցել այս տարվա մայիսից մինչև հուլիսը ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձինք: Գլխավոր մրցանակը կխաղարկվի արշավի ավարտին` նշված ժամանակահատվածում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և 100 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած անձանց միջև: Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով:

Տարեցտարի Հայաստանում անկանխիկ վճարումները գնալով ավելի մեծ մասսայականություն են վայելում։ Ապրանքների և ծառայությունների համար վճարելու այս եղանակը հեշտ է և հարմար: Յունիբանկը կշարունակի խրախուսել հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ՝ առաջարկելով տարբեր արտոնություններով քարտեր և կատարելագործելով UNIMobile հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Mastercard քարտ ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 54 մասնաճյուղերից որևէ մեկը:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031