Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ-ում բողոք են ներկայացրել

Օգոստոս 18,2026 15:30 Share

«Ազատություն». Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ ռուսական մեդիայում հնչող «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների հետևանքով։

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին ադրբեջանական կողմը ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական դաշտում վերջին շրջանում հնչող հայտարարությունների կապակցությամբ լուրջ մտահոգություն և վճռական բողոք է ներկայացրել։

Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարությունն ուշադրություն է հրավիրել օգոստոսի 13-ին “Чистота понимания” նախագծի շրջանակում հեռարձակված հաղորդման ժամանակ Ադրբեջանի և երկրի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների վրա։

Հիշատակվել է նաև օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոյով հեռարձակված հաղորդումը, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, անհեթեթ պնդումներ են հնչել Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ընդգրկելու վերաբերյալ, ինչպես նաև օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության հասցեին կրկին հնչած «սադրիչ տեսակետները»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել