Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Հուլիս 30,2026 16:23 Share

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։ Միաժամանակ գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական»։

Վարկանիշի «Դրական» հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Բանկի BCA գնահատականի և վարկանիշների վրա։ Յունիբանկի b2 BCA և Adjusted BCA գնահատականների վերահաստատումը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։

Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին և բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել