«Աբսուրդը հասել է նրան, որ քիչ առաջ էստեղից ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը Բագրատ սրբազանի շինծու գործը համեմատեց Բեն Լադենի հետ։ Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով զոհվել է դրանից մոտ 2000-ով ավելի մարդ։ Բեն Լադենին սպանել, շպրտել են օվկիանոս՝ առանց գերեզման թողնելու, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դիմեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանին, որը Բագրատ սրբազանին համեմատել էր միջազգային ահաբեկչի հետ։
Վահագն Ալեքսանյանն էլ արձագանքեց․ «Նույնիսկ Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































