Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝ ով պետք է ղեկավարի եկեղեցին, իրավական պետության հետ դա կապ չունի»․ Լիլիթ Գալստյան

Օգոստոս 18,2026 12:01 Share

ԱԺ-ում շարունակվում է  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկումը։

Իր ելույթում Լիլիթ Գալստյանը, խոսելով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության, մամուլի ազատության պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրների մասին, մտահոգություն հայտնեց նաև հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվողի վերաբերյալ ու հայտարարեց․ «Սահմանադրական երեք հոդվածներով պետությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը, նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ ՄԻԵԴ վճռով արձանագրվել է, որ պետական դատարաններն իրավասու չեն քննելու եկեղեցու ներքին կարգին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանզի այդպիսի միջամտությունը ոչ միայն խաթարում է կրոնական կազմակերպության ինքնավարությունը, այլև մարդկանց՝ մեր բոլորի խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։ Քաղաքական մեծամասնությունը հանցավոր և բացահայտ հակասահմանադրական ընթացք է որդեգրել՝ հայտարարելով Վեհափառ տիրոջը հրաժարական պարտադրելու և ազգային ինքնավար եկեղեցու կառավարման կարգը փոխելու՝ իր նպատակադրումը։ Երբ իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին՝ ընդ որում՝ ամեն գնով, սա այլևս խոսում է ամեն բանի մասին, բայց ոչ իրավական պետության»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31