Լրահոս
Օրվա լրահոսը

PMI Science-ը հայտարարում է INKOMPASS 2026 վարձատրվող փորձնակության ծրագրի մեկնարկի մասին

Օգոստոս 13,2026 11:56 Share

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը ընդունում է INKOMPASS 2026 վարձատրվող փորձնակության ծրագրի հայտեր։

Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների և շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են գործնական փորձ ձեռք բերել, աշխատել իրական նախագծերի վրա և զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները փորձառու մասնագետների աջակցությամբ։

Ովքեր կարող են մասնակցել

Դիմելու հնարավորություն ունեն բուհերի վերջին երկու կուրսի ուսանողները, ինչպես նաև վերջին երկու տարվա ընթացքում համալսարան ավարտած շրջանավարտները։ Թեկնածուներից ակնկալվում է անգլերենի լավ իմացություն և կրթություն կամ գիտելիքներ վիճակագրության, տվյալագիտության, կիրառական մաթեմատիկայի, արհեստական բանականության, ինժեներիայի կամ հարակից ոլորտներում։

Թեկնածուների ընտրության ընթացքում կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այլև նախաձեռնողականությունը, սովորելու պատրաստակամությունն ու մոտիվացիան։

Փորձնակության ուղղությունները

INKOMPASS 2026 ծրագրի մասնակիցները կարող են ընտրել հետևյալ մասնագիտական ուղղություններից մեկը.

  • Արհեստական բանականության ճարտարագիտություն
  • Տվյալների վերլուծություն
  • Կիրառական վիճակագրություն

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։

Ինչ է առաջարկում INKOMPASS-ը

Վեցամսյա, ամբողջությամբ վարձատրվող փորձնակության ընթացքում մասնակիցները կներգրավվեն իրական բիզնես նախագծերում, կաշխատեն բարձրակարգ մասնագետների հետ և ձեռք կբերեն գործնական փորձ միջազգային ընկերությունում։

Ծրագիրը նաև հնարավորություն է աշխատելու ընկերությունում, որը Top Employers Institute-ի կողմից արդեն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու։ Այս գնահատականը վկայում է մարդկային ռեսուրսների կառավարման բարձր չափանիշների և աշխատակիցների զարգացմանն ուղղված ընկերության հետևողական մոտեցման մասին։

PMI Science-ի մասին

PMI Science գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում 2018 թվականին և հանդիսանում է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի գլոբալ գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Այն սերտ համագործակցում է Շվեյցարիայում գործող գիտահետազոտական կենտրոնի հետ և գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ արհեստական բանականության և վերլուծության գերազանցության կենտրոն, փորձարարական ճարտարագիտություն և նորարարությունների կառավարում։

Կենտրոնը նաև ակտիվ համագործակցում է Հայաստանի գիտական, ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքների հետ՝ նպաստելով նորարարական լուծումների և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Ավելի քան 30 տարի Հայաստանում գործունեություն ծավալող «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» առանձնանում է թափանցիկ բիզնես մշակույթով, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով, ինչպես նաև հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնություններով։

2022 թվականին ընկերությունը դարձավ Հայաստանում առաջին և առայժմ միակ կազմակերպությունը, որն արժանացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագրին՝ վերահաստատելով կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների, արդար վարձատրության և ներառական աշխատավայր ձևավորելու իր հանձնառությունը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի սեպտեմբերի 2-ն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել