Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ «Մենք ընտրում ենք ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու ճանապարհը»

Մայիս 28,2023 23:49

Հայաստանի անկախության եւ պետականության վերականգնման 105-ամյակի օրվա առթիվ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ այսօր հրավիրված «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ Մայիսի 28-ը հայ ժողովրդի ամենալուսավոր տոներից մեկն է, երբ 2018 թվականի այս օրը մեր նախնիները իրականացրեցին անհնարինը։ «Նրանք ցեղասպանված ժողովրդին կազմակերպեցին, համախմբեցին, հույս տվեցին, կամք, վճռականություն ներշնչեցին, պայքարի եւ լույսի ճանապարհը ցույց տվեցին, առաջնորդեցին, ռազմաճակատում հաղթանակ կերտեցին եւ ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Եվ հիմա այս ծանր ժամանակահատվածում մենք կրկին կանգնած ենք ընտրության առջեւ։ 105 տարի անց կրկին կանգնած ենք գոյութենական պայքարի առջեւ։ Արցախի մի մասը գտնվում է թշնամու հսկողության տակ, Արցախը շրջափակված է, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Եվ օրվա իշխանությունը մեր ժողովրդի դիմադրությունը, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է ընդամենը մեկ ճանապարհ՝ հանձնվել եւ ընդունել թշնամու պայմանները։ Մենք մերժում ենք այդ ճանապարհը։ Դա ինքնաոչնչացման ճանապարհ է։

Մենք այլընտրանք չունենք։ Մեր ընտրությունը ապրելու կամ ցեղասպանվելու, հայրենիք, պետականություն ունենալու կամ թափառական ժողովուրդ դառնալու, ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու կամ ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջեւ է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ եւ ուժեղ Հայաստանի ճանապարհը։ Մենք հանձնվելու եւ պարտության օրակարգին հակադրում ենք արժանապատիվ եւ ուժեղ Հայաստանի օրակարգը։ Եվ դա մենք անելու ենք միասին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031