Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին. Գուրգեն Ներսիսյան

Մայիս 29,2023 23:23

 Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.

«Այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը: Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները: Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և նրանց կողմից ապրանքը շուկա դուրս բերելու գործին և ձեռնարկել բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար:

Այսուհետ ևս ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը շարունակելու է սահմանել շուկայում ապրանքների մանրածախ ու մեծածախ գների առավելագույն չափը, իսկ պետական տեսչությունների կոմիտեի տեսուչները Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ՝ խախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառելով պետական հարկադրանքի միջոցներ:

Կրկին անգամ խնդրում և հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին՝ զանգահարելով 5099 կարճ համարին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031