Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև». Իշխան Սաղաթելյանը` Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Մայիս 31,2023 23:25

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Մայիսի 29-31-ն իմ հրավերով  աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի  և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:

Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Այցելեցեինք նաև Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված  ցեղասպանության մասին:

Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների  բարեկամական հարաբերությունների  զարգացումը, խոսել  միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և  ռազմագերիների խնդիրների մասին։

Անդրադառնալով  Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին  սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու  իրավունք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031