Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններն այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից. Ահազանգ Արսեն Գևորգյանի մահվան և զանգվածային հետապնդումների թեմայով

Նոյեմբեր 12,2026 12:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Թեման ծանրագույն է, հերթական մահն ենք արձանագրել՝ քաղաքական նպատակներով հետապնդվող անձի: Սա առաջին դեպքը չէ. առաջին դեպքը եղել է 2018 թ.-ին՝ լրագրող էր, որը կալանավայրում ինքնասպանություն գործեց: Ցավոք սրտի, այդ դեպքերը շարունակվում են, և մենք չենք կարող անտարբեր մնալ»,- քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով հրատապ մամուլի ասուլիսին,ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ստեփան Դանիելյան

Նա նաև ներկայացրեց քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի զեկույցը՝ հավելելով, որ համատարած քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումներ են Հայաստանում:

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդումները նույնիսկ գործերում են դրվում: Մասնավորապես, Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում գրված է, որ նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, իշխանափոխության կոչեր է արել, ինչը, պարզվում է, հանցագործություն է…Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելն արդեն իսկ մեղադրանքի մեջ գրվում է»,- հավելեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն, անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվանը՝ նշեց, որ կալանավայրում մահերը դառնում են անթույլատրելի պրակտիկա Հայաստանի իրավական համակարգում:

An urgent press conference of the Commission on the Rights of Persons Persecuted for Political Reasons will take place in the Garni Hall of Ani Plaza Hotel in Yerevan. Yerevan, Armenia

«Արսեն Գևորգյանի մահը հերթական ահազանգն է, որ ՀՀ իշխանություններն այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից: Ուզում եմ հիշեցնել նաև դատարանում այս իշխանության կոշտ քննադատ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին, իսկ Մհեր Եղիազարյանը փաստացի հացադուլից հետո առողջական խնդիրներ ունենալով՝ մահացավ: Չնայած ահազանգերին՝ նա եւս մնաց անտեսված Հայաստանի իրավական համակարգի կողմից և մահացավ: Այս բոլոր դեպքերը մտահոգիչ են հատկապես այն առումով, որ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք՝ մասնավորապես Սրբուհի Գալյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, բացարձակ անպատասխանատու վարքագիծ են դրսևորում»,- ասաց Աննա Կոստանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Քննարկումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել