Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2023 19:44

«Մենք նախորդ տարի նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել»,- այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին, որն ասել էր, որ ընդդիմությունը նախորդ տարի իր հանրահավաքներով խոչընդոտել է տնտեսական զարգացմանը։

«Ես կեսկատակ-կեսլուրջ ասեմ, պարոն Սուքիասյան, որ նախորդ տարի մենք նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել։ Ես հումոր չեմ անում, ես լուրջ եմ ասում։ Օրինակ՝ մարդիկ կային, որ Հայաստան էին ժամանել այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում։ Մարդիկ գնում էին տեսնեին՝ դա ի՞նչ է, նկարվում էին։ Մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, թե օտարերկրացիների այս ի՞նչ շարժ է մեր հարազատ ընդդիմության ճամբարում։ Հետո պարզեցինք, որ շատ մարդիկ կան, որ, դա չեն տեսել իրենց երկրում։  Օրինակ, 30 տարեկան մարդն իր երկրում ցույց չի տեսել, գնում նայում էին»,- հավելեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930