Լրահոս
Օրվա լրահոսը

Շպելերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս չի վավերացրել այն

Հունիս 27,2023 17:37

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի:

Մերլե Շպելերբերգը հատկապես հետաքրքրվել է, թե որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում` մարդու իրավունքները:

Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում: Թեեւ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանել բոլորի իրավունքները, բայց ոչ միշտ են մարգինալ խմբերն իրենց իրավունքների խախտումների մասին հայտնում իրավապահներին:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ բաց հանքերի շահագործման խնդրին` նշելով, որ արտանետումները վնասակար ազդեցություն են ունենում քաղաքացիների առողջության վրա:

Մերլե Շպելերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս այն չի վավերացրել:

Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեմ է արտահայտվել կոնվենցիայի ներածական մասին` անհնար դարձնելով դրա վավերացումը, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ եկեղեցու հետ հակադրվելը հանրության կողմից չի կարող ընկալվել:

Հանդիպմանը բարձր է գնահատվել Ազգային ժողովի համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի հետ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930