Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բրոնզ եւ եզրափակչի չորս մասնակից Մ 20 Եվրոպայի առաջնությունում

Հուլիս 02,2023 12:50

Իսպանիայի Սանտյագո Դե Կոմպոստելա քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն արդեն իսկ երկու բրոնզ ունի։ 65 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը առավելության է հասել ռումինացի Մարիան Սանդուի նկատմամբ, իսկ  Նարեկ Գրիգորյանը 79 կգ քաշում պարտության է մատնել Բուլղարիան ներկայացնող Ռադոմիր Ստոյանովին։ Մեր այս երկու ըմբիշներն էլ  դարձել են իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր։

Մենք անհամբերությամբ ենք սպասում այսօրվա գոտեմարտերին, քանի որ Հայաստանի հավաքականի միանգամից չորս ըմբիշ պայքարելու է չեմպիոնական կոչման համար։ 61 կգ քաշային կարգում Լեւիկ Միքայելյանի մրցակիցը ադրբեջանցի Ջեյհուն  Ալլահվերդիեւն է, 74 կգ քաշում Հայկ Պապիկյանը մրցագորգում սպասում է  գերմանացի Ստաս Վոլֆին, իսկ  Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) եւ Կնյազ Իբոյանը (92 կգ) գոտեմարտելու են, համապատասխանաբար,  Ռահիմ Մագամեդովի (Ֆրանսիա) եւ Մուհամմեդ Գիմրիի (Թուրքիա) հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31