Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով. Մանասյանը՝ Շկոլնիկովին

Հուլիս 07,2023 13:55 Share

Անահիտ Մանասյանը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներն ու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը ‼

📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։

✅ Հանդիպման սկզբում Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային մակարդակում իրականացման կարևորությունը։

✅ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

✅ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ սահմանամերձ շրջաններում խախտվում են մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքներ։

✅ Պաշտպանը խոսել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:

✅ Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և  ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում։

✅ Բացի այդ, Պաշտպանը հատուկ ընդգծել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերի և լուսանկարների տարածման անթույլատրելիությունը։

«Վերջերս Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել էր ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ։ Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա՝ հանրության կողմից հնարավոր լրացուցիչ թիրախավորվումից զերծ պահելու նպատակով»,- նշել է Պաշտպանը։

✅ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է պետական և հասարակական բոլոր մակարդակներում:

«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով»,- ասել է նա։

✅ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային զարգացումների վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ապահովան վերաբերյալ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31