Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանին

Հուլիս 07,2023 13:51 Share

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Արցախի տարածքում Հայաստանի Հանրապետության բանակ չկա:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հուլիսի 6-ի կառավարութան նիստում ուղղված են միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի դեմ կեղծ տպավորություն գործելուն և միանգամայն անհիմն են: Համաձայն միջազգային իրավունքի նորմերի և հայկական կողմի՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու փոխարեն կրկնել հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածքում զինված ուժերը չեն պատկանում Հայաստանին, վկայում է այն մասին, որ Երևանը չի հրաժարվում իր սխալական քաղաքականությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ տրամաբանական չէ պնդել, որ ադրբեջանական տարածքում գտնվող զինված ուժերը, որոնք գործում են Հայաստանի պաշտպանության նախարարության հրամանատարության տակ, Հայաստանին չեն պատկանում:

«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության մեջ, ապա պետք է ոչ միայն բառերով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անհապաղ դուրս բերի անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից, որոնք սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախարարությունից հավելել են, որ ի հեճուկս եռակողմ հայտարարությունների՝ Հայաստանի հրաժարվելը անխոչընդոտ տեղաշարժ ապահովել դեպի Նախիջևան, «վկայում է այն մասին, որ Երևանն արհամարհում է իր պարտավորությունները»:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31