Լրահոս
Օրվա լրահոսը

Դա կոչվում է ոչ թե հումանիտար մատակարարում, այլ Արցախն ինտեգրելու ակցիա․ Լաուրա Բաղդասարյան

Հուլիս 16,2023 11:58

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էպիկ հայտարարություն արեց Միշելը երեկ։

– Օրինակ այն, որ Արցախը հումանիտար ճգնաժամի հասցրած Ադրբեջանը առաջարկում է Աղդամով «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ» մատարակարումներ անել «տեղի բնակչությանը»։ Դա կոչվում է ոչ թե ՀՈՒՄԱՆԻՏԱՐ մատակարարում, այլ Արցախը ինտեգրելու ակցիա։ Իսկ որ Ադրբեջանը չի կատարել ու կատարելու մտադրություն էլ չունի Միջազգային դատարանի փետրվարյան որոշումը, ծալում դնում են մի կողմ։ Անգամ այդ միջազգային կառույցների նկատմամբ հարգանքի հարցը համարում են, ոչինիչ, կներծծվի, կանցնի- կգնա, թրջոց դնենք, կանցնի։ Հավանաբար Աղդամի տարբերակը առաջ է քաշվել Լաչինը վերաբացելու, բայց իհարկե, ադրբեջանցիների հսկողության ու խիստ արձանագրումների պայմանով միայն։ Ինչ են բերում, ով է գալիս, սկզբունքով։ Տոտալ վերահսկողություն։ Սա Ադրբեջանի նպատակն էր, հասնում է դրան։

– Օրինակ որ «Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»։ Իբրեւ պարզ չի, թե գրավոր, թե բանավոր հավաստիացումները ի կատար են ածվելու ճիշտ այնպես, ոնց որ երեք կողմերի ստորագրությամբ վավերացված 2020-ի հայտարարությունը դարձավ միակողմանի՝ միայն հայկական կողմի գործողությունների/ հաջորդական զիջումների պլան։ Համ էլ ինչի մասին հավաստիացումներ, որ սկզբում գազ-բան են տալու, Աղդամով պոմիդոր ու ուրիշ բաներ են բերելու, հետո էնպես են անելու, որ մարդիկ վերջնական զզվեն հեռանա՞ն, թե՞ առժամանակ գրանցեն իրենց սեփականությունը Ադրբեջանի օրենքներով ու հետո մանաթով լավագույն դեպքում ծախեն իրենց սեփականությունը նոր գնան։ Այսինքն, չստերով հեռանա՞ն, վազելով, կրակի տակ, ոնց Բաքվից ու Սումգայիթից են փախել, թե՞ պլանավորված։ Մարմանդ զտումով։

– Օրինակ, որ մոլորված զինվորական ձերբակալվածներին պետք է վերադարձնեն կողմերը։ Բա ռազմագերիներն ի՞նչ եղան, որտե՞ղ են հիմա, նրանց հարցը ի՞նչ է լինելու։

– Օրինակ, որ ինքը կոչ է արել կողմերի ղեկավարներին ձեռնարկել հաջորդ «խիզախ քայլերը՝ ապահովելու կարգավորման ճանապարհին վճռական ու անշրջելի առաջընթաց»։ Ինձ համար հետաքրքիր է, թե խիզախությունը մենակ մեզ համար է՞ նախատեսված, թե Ալիեւն էլ պետք է խիզախություն դրսեւորի։ Նրա խիզախության որեւէ բան չեմ տեսնում, ամեն ինչ նրա պլանով է առաջ գնում։ Ո՞րն է Ալիեւի խիզախության առավելագույն չափը լինելու, հարց է։ Այն, որ իբրեւ թե իր ժողովուրդը սկի դրան էլ համաձայն չէ, բայց ինքը թույլ է տալու, որ հայերն իրենց հողում ապրե՞ն ու խմեն իրենց ջո՞ւրը։ Իզուր չի չէ կուլտիվացնում Ալիեւն այդ խոսույթն իր կալվածքում, որ հայերի դեպքում դա էլ է շատ։

– Օրինակ, որ «իրական առաջընթացի համար նախ և առաջ պետք է վերջ տրվի բռնություններին ու կոշտ հռետորաբանությանը»։ Սա կոչի տեսքով, ընդ որում՝ կողմերին։ Բա չգիտե՞ք, որ Ալիեւը դրանից չի հրաժարվեու, ոչ բռնություններից, ոչ էլ հռետորաբանությունից, դա նրա զենքերից մեկն է։ Ո՞վ է մեջբերել ադրբեջանական կողմից որեւէ հայտարարություն հայկական որեւէ ղեկավարի ասածներից, որտեղ կա բռնության ու ատելության խոսք ադրբեջանցիների նկատմամբ։ Ասած լինեին, հիմա ադրբեջանական քարոզիչները մատի փաթաթան էին սարքելն ամենուրեք այս մասին խոսել էին, այսքան տարի շարունակ։
Այնքան մեղք վիճակում ենք, որ ընկել ենք բառերի վերլուծության տիրույթը, միչդեռ էությունը չի փոխվում, թե արեւմտյան, թե ռուսական այսպես կոչված մեդիատորության պարագայում։

Հ.Գ. – Հա, էսօր Վարդավառ է, մի հատ պաշտոնական փարթի արեք, բայց սառը ջրով, միգուցե օգնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31