Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն»․ Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնի հայտարարությունը

Օգոստոս 03,2023 16:41

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։

«Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների զրկել է կենսական ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրաէներգիան և վառելիքը։

Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն:

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն մարդասիրական անարգել մուտքը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան»,- նշված է հայտարարության մեջ։

Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031