«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից պարբերաբար վիրավորում են իրեն՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։
«Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։
Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը:
Եվ ես կշարունակեմ գրել»- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է Ադամսը։
Կարդացեք նաև
Pro-Azerbaijan trolls have started abusing me online simply for calling for an end to the blockade of the Lachin corridor and #NagornoKarabakh. For the record, I am not 🇦🇲 or 🇺🇸, I just believe in human rights & humanitarianism. And I’ll keep tweeting ⬇️ https://t.co/khOoawjb2K
— Simon Adams (@SAdamsR2P) August 7, 2023


















































