Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին

Օգոստոս 14,2023 13:12

Ermenihaber. Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մասնակցել է «2023թ. քաղաքային հանդիպումներ» ծրագրին:

Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի է ունենալու Էսքիշեհիրում:

«‎Թուրքիա-Հայաստան խաղը շատ կարևոր է: Եթե այս խաղը հաղթենք, խմբում շահեկան վիճակում կհայտնվենք, անցողիկ դիրքում կլինենք: Այդ պատճառով հրավիրում ենք Էսքիշեհիրի բոլոր երկրպագուներին։ Կարծում եմ՝ դա կարևոր գործընթաց է»,- նշել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի 1-ին խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր Թուրքիայի ընտրանուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031