Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Օգոստոս 22,2023 22:10

Օգոստոսի 22-ին, ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1986 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Honda» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարածքը սահմանազատվել է տեղի ուժերով:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ս․-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել են պարեկային ծառայության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Վ․-ին (ծնված 1985 թ.), «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Դ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ․ Վ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031