Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Օգոստոս 27,2023 21:00

ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատարն ավտոմեքենա է ընկել։

Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև նրա 15 և 13-ամյա ուղևորները, երկուսն էլ նույն բնակավայրից, մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի բոլոր, այդ թվում նաև ավտոմեքենան անչափահասի տրամադրության տակ հայտնվելու ամբողջական հանգամանքները պարզելու, դեպքին հնարավոր ականատես անձնանց հայտնաբերելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:
Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։

Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031