Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանն՝ Աջափնյակի բնակիչներին․ Կապ չունի՝ էդ միջոցը կա՞ այս տարվա բյուջեում, թե՝ չկա, պահանջը ձեր կողմից դրվել է, ամեն գնով պետք է իրականացնենք»

Օգոստոս 30,2023 20:20

«Երեւանի ավագանու ընտրություններին շատ տարբեր ուժեր են մասնակցում, շատ տարբեր օրակարգերով։Ուժեր կան, որ առհասարակ Երեւան քաղաքի մասին սկի չեն էլ խոսում, որովհետեւ, ենթադրաբար, չգիտեն ո՛չ խնդիրները, ո՛չ էլ առանձնապես ուզում են լուծել էդ խնդիրները»,-այսօր Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա բարձրախոսով շրջում էր փողոցներում ու հայտարարություններ անում, խոստումներ տալիս․ «Ուժեր կան, որ արդեն աշխատել են, ցույց են տվել՝ ինչի են ընդունակ։ Ես վստահեցնում եմ՝ տենց շատ ընդունակ ուժեր չեն։ Որ ընդունակ լինեին՝ կկարողանային արած լինել․․․ էս տարի ավելի շատ գործ ա արվում, քան էն չորս տարիներն իրար հետ գումարած»,-ասաց Ավինյանը։

Աջափնյակի բակերից մեկում բնակիչները բողոքեցին, թե ոռոգման ջուր չկա, բակի ծառերը չորանում են։ Ավինյանը խոստացավ ոռոգման գիծ քաշել։ Մինչեւ ջրագիծը քաշեն, ծառ չի մնա։ Բնակիչների այս դժգոհությանն ի պատասխան Ավինյանը հանձնարարեց ծառերը ջրել մեխանիկական միջոցով։

«Որպես փոխքաղաքապետ առաջին այցս Աջափնյակում է եղել։ Ասել եք՝ հիմնանորոգեք բակը, հիմնանորոգել ենք, ասել եք՝ կոյուղին, փոխել ենք կոյուղին, ասել եք՝ տրանսպորտի վիճակը բարելավեք, բարելավում ենք, ասել եք՝ ճանապարհը սարքեք, ճանապարհը սարքել ենք։ Էդ բոլոր միասնական հանձնարարականների արդյունքում այսօր Երեւան քաղաքում 24 մանկապարտեզ ենք կառուցում, օղակաձեւ այգին, Մերգելյանի այգին, ձեր 3-րդ շղթայի այգին, Դավիթաշենի այգին ենք կառուցում, այդպես բազմաթիվ այգիներ, 215 բակեր, ֆուտբոլի դաշտեր, պոլիկլինիկաներ։ Էն ինչ մեզ ասել եք, դա է մեր առաջնահերթությունը եւ կապ չունի՝ էդ միջոցը կա՞ այս տարվա բյուջեում, թե՝ չկա։ Էդ պահանջը ձեր կողմից դրվել է, ամեն գնով պետք է իրականացնենք։ Էն ինչ կասեք՝ կդառնա մեր ծրագիրը, Երեւան քաղաքի զարգացման ծրագիրը»,-հայտարարեց Ավինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031