Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ցեղասպանության մի ձևն արդեն իրականացվել է, մեկ այլ ձև սպասվում է. Օկամպոն՝ ԱՄՆ կոնգրեսի լսումներում

Սեպտեմբեր 06,2023 23:45

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, համանախագահներ Քրիս Սմիթը, Ջիմ ՄԱքԳովերնը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի ընդդեմ Արցախի  վայրագությունների նախագծի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Իր ելույթում Օկամպոն անդրադարձել է ավելի վաղ հրապարակած իր զեկույցին՝ վերահաստատելով, որ այն ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է: Նա նշել է, որ ցեղասպանություն ասելով՝ շատ հաճախ մարդիկ հասկանում են իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ են մահանում, մինչդեռ ցեղասպանությունը բազմաթիվ ձևեր ունի: Օրինակ այդ ձևերից մեկում հնարավոր է լինի զրո զոհ, պարզապես ստեղծվեն պայմաններ մարդկանց ոչնչացման համար, հետևաբար հանցագործությունը պայմաններ ստեղծելն է: Արդյո՞ք Ադրբեջանը դիտավորյալ պայմաններ է ստեղծում դրա համար: Օկամպոն բացատրել է, որ բազմաթիվ անգամ միջազգային հանրությունը շեշտել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ռիսկեր է առաջացնում Արցախի բնակիչների համար և կոչ է արել նախագահ Իլհամ Ալիևին բացել միջանցքը: Ալիևը դա չի արել, ինչով էլ բացատրվում է, որ նա դիտավորյալ կերպով պայմաններ է ստեղծում մարդկանց բնաջնջման համար:

Օկամպոն նշել է, որ ցեղասպանության մեկ այլ ձև է հոգեկան կամ մարմնական վնասվածք պատճառելը, որը կարող է վրա հասնել Արցախում: Հետևաբար, ըստ նրա ցեղասպանության մի ձևն արդեն իրականացվել է, իսկ մյուսի իրականացման հավանականություն կա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930