Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ

Նոյեմբեր 13,2026 11:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Ձյան տեղումների, մերկասառույցի, ցեխակույտի և ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջ։

ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների քարշակման և արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ վայր տեղափոխելու, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված այլ անհրաժեշտ միջոցառումներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց և 29 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30