ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ:
Դեսպան Աֆյանն անդրադարձել է զրուցակցի Հայաստան կատարած ինչպես նախորդ, այնպես էլ սպասվող այցելության նշանակությանը:
Մտքեր են փոխանակվել առաջիկայում կայանալիք «ԴիջիԹեք» (DigiTec) տեխնոլոգիական համաժողովին «Կարեկից արհեստական բանականություն» (Compassionate AI) թեմայով Սաթյարթիի նախատեսվող բանախոսության շուրջ։
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն



















































