Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյանը դասադուլ եւ գործադուլ սկսելու կոչ է անում

Սեպտեմբեր 19,2023 23:42

Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը կոչ արեց համախմբվել, նա դիմեց ուսանողներին ու դասախոսներին՝ կոչ անելով անցնել դասադուլի, որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ համախմբվածություն ապահովել։ Նա դիմեց նաեւ տարբեր հիմնարկների աշխատակիցներին՝ կոչ անելով, որ նրանք անցնեն  գործադուլի եւ իրենց գործողություններով պարտադրեն այս իշխանության հեռացումը եւ իրենց քայլերով ցույց տան, որ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը։

«Մեր խնդիրը հանրային համախմբմամբ ճնշումները շարունակելն է։ Եվ մենք կոչ ենք անում, որ երիտասարդություն էլ հավաքվի, մենք նաեւ պատասխանատու ենք, որ նրանցից որեւէ մեկը ադմինստրատիվ ճնշման չենթարկվի։ Եթե նման դեպքեր լինեն, թող անպայման դիմեն մեզ։ Մեր խնդիրն այստեղ հավաքվելն է ու մնալն է այնքան ժամանակ, մինչեւ մենք չկարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը։ Մենք պետք է հասնենք իշխանափոխության համատեղ ջանքերով։ Բոլորը ուսանողներն ու դասախոսները պետք է անցնեն դասադուլի՝ ի աջակցություն Արցախի ու Հայաստանի, որ ցույց տանք, որ բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը։ Մենք այս հրապարակում հավաքվել ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով, եւ այդ նպատակն իրականացնելու ենք»,- հայտարարեց Թեւանյանը։

Նա նշեց, որ կարեւոր է, որ ժողովուրդը համախմբվի ու միջազգային հանրությանը ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի տեսակետը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930