Լրահոս
Օրվա լրահոսը

Հիքմեթ Հաջիև. «Մեր առաջարկը կապի ուղիներ, տրանսպորտային գծեր ստեղծելն է: Ադրբեջանը ՀՀ տարածքում ռազմական նպատակներ չունի»

Սեպտեմբեր 27,2023 12:45

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողությունների միջոցով ցամաքային միջանցք ստեղծել Հայաստանի հարավում և Բաքուն ցանկանում է միայն Հայաստանի տարածքով տրանսպորտային կապեր ստեղծել Նախիջևանի հետ, ինչն օգուտ կբերի երկու երկրներին և տարածաշրջանին։

«Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ռազմական նպատակներ կամ խնդիրներ չունի, դա լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից: Մեր առաջարկը Հայաստանին շատ խաղաղ եղանակով կապի ուղիներ, տրանսպորտային գծեր ստեղծելն է»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930