Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ․ Բորելը մեկնաբանել է Գրանադա չմեկնելու Ալիևի որոշումը

Հոկտեմբեր 05,2023 14:46

ԵՄ արտաքին հարաբերությունների և քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են բաց թողնել Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթնաժողովը, որն անցկացվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա»-ն, այս մասին Բորելը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, ամոթ է, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրը, նույնպես այստեղ չէ։ Հետևաբար, մենք այստեղ չենք կարողանա խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100,000 մարդ հարկադրված լքել է իր տունը և փախել ռազմական ուժի գործողությունից»,- ասել է Բորելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից։

Բորելը միևնույն ժամանակ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոր հանդիպումներ կազմակերպելու  հույս է հայտնել։

«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ,  անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման Հայաստանում»,- ասել է Բորելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031