Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել «Գորշ գայլեր»-ի հիմնադրի ավագ որդին

Հոկտեմբեր 10,2023 12:54

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը։ Այս մասին հաղորդում է X-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական էջը։

«Շնորհավորում ենք Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշին, որը հենց նոր է ընտրվել որպես վեհաժողովի նոր փոխնախագահ Թուրքիայից»,-ասված է կազմակերպության գրառման մեջ։

Նշենք, որ Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, որը «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության հիմնադիր առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի ավագ որդին է, եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031