Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին

Հոկտեմբեր 10,2023 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վասիլիս Մարագոսի՝ տարածաշրջանի զգայուն խնդիրների վերաբերյալ խորը իրազեկվածությունը կնպաստի առաքելության արդյունավետ իրականացմանը, օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին և ՀՀ դատախազության կողմից օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ ուղղված Քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելուն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցությանն ուղղված համաձայնագրի մշակման աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցությունը կնպաստի անդրազգային հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ոլորտային համատեղ ծրագրերի շրջանակներին:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: