Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչեւ 100 հազար մարդու վերաբնակեցնել օկուպացված տարածքներում

Հոկտեմբեր 10,2023 17:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հաղորդում է  TASS գործակալությունը, այս մասին նա ասել է Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստում։

Ալիևը որպես ազգային առաջնահերթություն է որակել  «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացումը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչեւ 100 հազար մարդու վերաբնակեցնել օկուպացված տարածքներում: «Այսօրվա դրությամբ արդեն իսկ ապահովվել է փախստականների վերադարձ Լաչին և Ֆիզուլի քաղաքներ, Ագալի, Թալիշ և Զաբուխ գյուղեր»,-հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031