Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատրաստվում անել ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ձերբակալված և Բաքվում գտնվող ԼՂ ղեկավարների հարցով

Հոկտեմբեր 10,2023 20:03

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը փաստեց՝ մի կողմից Վեհաժողովը Վացլավ Հավելի մրցանակ է հանձնում թուրք քաղբանտարկյալ Օսման Կավալային՝ ճանաչելով մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում, միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն փոխնախագահ է ընտրում Թուրքիայի ներկայացուցչին՝ ըստ էության քաջալերելով Թուրքիայի քաղաքականությունը։

Նա նաև նշեց, թե պետք է իմանան, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության շրջանակում վերջերս գերեվարել է Ղարաբաղի քաղաքական ղեկավարներին, ինչպես 108 տարի առաջ թուրքերն էին դա անում։ Այնուհետև հետաքրքրվեց՝ ի՞նչ եք պատրաստվում անել Բաքվում բանտարկված ԼՂ ղեկավարների հետ կապված, թե՞ ապագայում էլ նրանց ենք պարգևատրելու՝ որպես քաղբանտարկյալներ։

Այս առիթով Մարիա Պեյչինովիչն Բուրիչն ասաց․ «Հույս ունեմ, որ շուտով ԵԽ քարտուղարությունից բարձր մակարդակի այց կկարողանանք կազմակերպել Ադրբեջան և Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկենք բոլոր այդ հարցերը, ինչը կներառի նաև այն խնդիրը, որը Դուք բարձրացրիք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031