Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր հարց է նաև այն, թե երբ և ինչպես այս մարդիկ պետք է վերադառնան իրենց տները»․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ -ից բռնի տեղահանված հայերի մասին

Հոկտեմբեր 10,2023 19:30

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հարցուպատասխանի ժամանակ AlDE խմբի ղեկավար Բիանի Յանսոնը (Իսլանդիա) ԵԽ գլխավոր քարտուղարին հարցրեց՝ կարո՞ղ եք այս վեհաժողովին խոստանալ, որ Դուք ամեն ինչ կանեք, ինչը Ձեր կարողություններից է բխում, որ պաշտպանեք Լեռնային Ղարաբաղից վտարված հայերի հիմնարար իրավունքները։

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ կապված հայերի հետ, որոնք փախել են այն տարածքից, որտեղ հարյուրավոր տարիներ ապրում էին, այս պահի դրությամբ իմ հատուկ ներկայացուցիչն արդեն ճանապարհին է դեպի Հայաստան՝ համաձայնեցված ՀՀ իշխանությունների հետ։ Նա կքարտեզագրի այդ մարդկանց կարիքները, քանի որ նրանք հարյուր հազարից ավելի են․ համարյա բոլորը լքել են Ղարաբաղը։ Մենք կմշակենք ծրագիր, թե ինչպես օգնել այդ մարդկանց։ Բայց կարևոր հարց է նաև այն, թե երբ և ինչպես նրանք պետք է վերադառնան իրենց տները, քանի որ կարծում եմ՝ ոչ մեկ չի ուզում լինել փախստական, լքել իր նախնիների հայրենիքը, լքել իր ծննդավայրը։

Ես կարծում եմ՝ ԵԽ-ի շրջանակում պետք է ուշադրություն դարձնենք այս հարցին և ապահովենք, որպեսզի այս մարդիկ վերադառնան իրենց ծննդավայրը։ Հույս ունեմ, որ շուտով կկարողանանք քարտուղարության առաքելությունն ուղարկել Ադրբեջան, որը հասկանա, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչ է մտածում այս իրավիճակի հետ կապված։ Բայց նաև ես կոչ եմ անում Ադրբեջանին իրագործել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, քանի որ ԵԽ տարածքում յուրաքանչյուր անձի իրավունքներ պետք է պաշտպանված լինեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031