Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյանի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 11,2023 10:56 Share

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ:

Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ են և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր որպես քաղաքական ընդդիմախոսներ անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի:

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում` բռնություն կիրառել, միաժամանակ իրեն դուրս համարելով օրենքի դաշտից` երկիրը վերածել է «բեզպրեդելի»:

Կոնկրետ Հայկի դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա տեսնելով իշխանության տարբեր դեմքերի ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները, ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել, թե ինչ նկատի ունի:

Հայկի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930