Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին

Նոյեմբեր 11,2023 13:36 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, ով Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության առիթով:

Վարչապետը նշել է, որ սամբո մարզաձևը Հայաստանում ունի մեծ մասսայականություն, և Կառավարությունը շահագրգիռ է մարզաձևի հետևողական զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Աշխարհի առաջնությունը կանցնի լավագույնս և նոր ազդակ կհաղորդի մարզաձևի հետագա զարգացմանը:

Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից: Միաժամանակ, պարոն Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ աֆրիկյան և ասիական մի խումբ երկրների մարզիկների հյուրընկալության ծախսերը հոգալու համար:

Վասիլի Շեստակովը վարչապետ Փաշինյանին պարգևատրել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի 85-ամյակին նվիրված մեդալով: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն իր հերթին վարչապետին պարգևատրել է Աշխարհի առաջնության հուշամեդալով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930